Popular Posts

Tuesday, January 17, 2012

Քննարկվել և որոշվել է ապագա ԱԺ-ի քարտեզը

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել և որոշվել է ապագա ԱԺ քարտեզն՝ ըստ ուժերի հարաբերակցության. Որոշվել է , որ ՀՀԿ-ն պետք է ունենա 67 մանդատ:
Սա համամասնականի և մեծամասնականի համագումարում: ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է տալ 30 մանդատ, ՕԵԿ-ին՝ 6: Ընդդիմությանը Սերժ Սարգսյանը պատրաստվումէ զիջել 28 մանդատ: Սա, կրկնում է թերթը, Սերժ Սարգսյանի թիմում գծված և նրա համար ցանկալի քարտեզն է: Իշխանության ներսում էլ, սակայն, հասկանում են, որ այդպիսի բաժանումը ոչ իրատեսական է, և ապագա խորհրդարանը նույնիսկ լայնամասշտաբ կեղծիքներով նման տեսք ունենալ չի կարող: Խորհրդարանի այսօրինակ քարտեզագրումն, ըստ այդմ, ընդամենը սև սրտի մխիթարանք է Սերժ Սարգսյանի թիմի համար:

No comments:

Post a Comment