Popular Posts

Tuesday, January 17, 2012

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ սպասում են

ՀՀԿ-ի թե´ մեծամասնական, թե´ համամասնական ընտրակարգով պատգամավորական առաջադրումների մասին կուսակցությունը կհայտարարի իր փետրվարյան համագումարից հետո, իսկ առաժմ դեռ շարունակվում են քննարկումները: «Ինչքան ընտրությունները մոտենան այնքան խոսակցությունները ավելանալու են: Փաստն այն է, որ դեռ Հանրապետական կուսակցությունը չի որոշել, թե ովքեր և որտեղ են առաջադրվելու։ Ժամանակը կգա ամեն ինչ պարզ կլինի, դա որոշելու է կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն էլ ՀՀԿ իր գործընկերոջ օրինակով կրկնեց, որ գործընթացը դեռ շարունակվում է, իսկ ցանկը կհրապարակվի կուսակցության քաղխորդի նիստի որոշումից հետո:
Այսօրվա մամուլում տեղեկություն կար այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը բանակցում է ՀՀԿ-ի հետ` մեծամասնական 7 տեղի փոխարեն 11-ը ունենալու համար : 
ԲՀԿ մամլո խոսնակն այս առնչությամբ նկատեց. «Պատգամավորները բանակցություններով չեն դառնում նրանց պատգամավոր ժողովուրդն է դարձնում»: 

No comments:

Post a Comment