Popular Posts

Thursday, January 19, 2012

«Բանգլադեշցի Համոն» կալանավորված է


խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված «Բանգլադեշցի Համո» մականվամբ 48-ամյա Աշոտ Ավետիսյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է նրա խափանման միջոցը փոխելու մասին քննիչի միջնորդությունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից այս տեղեկությունը հաստատեցին: 
 Աշոտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն):
Ըստ մամուլի՝ «Բանգլադեշցի Համոն» բավական մտերիմ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ և անգամ նրա թիկնազորի անդամ է:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը ավելի վաղ պարզաբանել էր, որ Համոն Ծառուկյանի թիկնազորից չէ: Ինչ վերաբերում է այս երկու անձանց անձնական հարաբերություններին, ապա ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակը դժվարացել էր պատասխանել:
 Աշոտ Ավետիսյանը լրագրողական հանրությանը հայտնի է դեռ 2004-ի ապրիլի 5-ի այն ժամանակվա ընդդիմության հանրահավաքներից, երբ ահաբեկում էր լրագրողներին, ջարդում նրանց տեսախցիկները և ձվեր նետում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի ուղղությամբ:

No comments:

Post a Comment