Popular Posts

Thursday, January 19, 2012

Վրացի լեյբորիստներն ապօրինի բանտարկյալներին դրամական փոխհատուցում են խոստացել


Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը խոստանում է, իշխանության գալու դեպքում, ապօրինի կերպով ազատազրկվածներին անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր տարվա համար 5000–ական լարի (մոտ 3 000 դոլար) փոխհատուցում վճարել։
«Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը հայտարարում է, որ իշխանության գալուց հետո անհապաղ օրենք է ընդունելու, որպեսզի կյանքի կոչի բնակչության հետ կնքած «պայմանագիրը», վերականգնի Սաակաշվիլիի վարչակարգի բռնաճումներին ենթարկված անձանց իրավունքները և բարոյական և նյութական վնասի փոխհատուցում տրամադրի նրանց (հաշվի առնելով դատավարական գործարքը) և անազատության մեջ գտնվող անձանց յուրաքանչյուր տարվա համար 5000–ական լարի վճարի»,– ասել է կուսակցության գլխավոր քարտուղար  Սոսո Շատբերաշվիլին։
 Շատբերաշվիլին հավելել է, թե կուսակցության ներկայացուցիչները շուտով սկսելու են հանդիպումներ անցկացնել բանտարկյալների ընտանիքների հետ։

No comments:

Post a Comment