Popular Posts

Thursday, January 5, 2012

Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները


Իրանի իշխանությունները պատրաստ են վերսկսել «միջուկային» խնդրով բանակցությունները «5+1» խմբի հետ Թուրքիայում: «Կարծում եմ, Թուրքիան քննարկումների համար լավագույն վայրն է, սակայն այս հարցը դեռ կողմերի համաձայնեցման կարիք ունի», - այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Նա շեշտել է, որ Թուրքիան արդեն դրական է արձագանքել իր տարածքում նման բանակցությունների անցկացման գաղափարին և այդ մասին արդեն տեղեկացրել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնին:
Այս ֆորմատով բանակցություններ վերջին անգամ տեղի էին ունեցել արդեն անցած տարվա հունվարին և անարդյունավետ ավարտվել, իսկ մի քանի օր առաջ ԵՄ ներկայացուցիչը հայտնել էր, որ բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը նախապայմաններ չառաջադրի:
Սալեհին նաև անդրադարձել է ԵՄ-ի` Իրանից նավթի ներկրման դադարեցման մասին որոշմանը, շեշտելով, որ ,  «Իրանը վերջին 32 տարում պատժամիջոցների փոթորիկի է դիմակայել, և կդիմակայի այս մեկին ևս»:  

No comments:

Post a Comment